Մատչելիության հղումներ

Ռուսական ավիաբազան կհամալրվի մարտական նոր ինքնաթիռներով


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ այս տարվա ընթացքում Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազան համալրվելու է մարտական նոր ինքնաթիռներով:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2016 թվականի երկրորդ կեսին «Էրեբունի» ավիաբազան կստանա ՄիԳ-29 տիպի չորրորդ սերնդի կործանիչների նոր խմբաքանակ և Մի-8 տրանսպորտային ուղղաթիռ:

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG