Մատչելիության հղումներ

Պարզվել է այսօր Արմավիրում տեղի ունեցած սպանության շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը


Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` հունվարի 6-ին «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ:

«2016թ. հունվարի 6-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդ` մահացու հրազենային վնասվածքով: Պարզվել է, որ երիտասարդը հրազենային վնասվածքն ստացել է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով` հունվարի 6-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում առերևույթ հանցագործություն կատարած անձը երկու և ավելի անձանց ապօրինի կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող հարզենով կրակել է Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի և Արմեն Խլղաթյանի (Տարոնիկ գյուղի գյուղապետ) ուղղությամբ: Ստացած հրազենային վնասվածքից Արամ Կարապետյանը մահացել է, իսկ Արմեն Խլղաթյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Երևան քաղաքի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Օպերատիվ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են զինված միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր գործողությունները` նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ»- նշված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG