Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվել է Սուրբ Ծննդյան Պատարագ և կատարվել է Ջրօրհնեք:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ, որին, հարյուրավոր հավատացյալներից բացի, ներկա էին նաև նաև հանրապետության նախագահը, խորհրդարանի նախագահը, վարչապետը, նախարարներ, դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ: