Չինաստանի Ինչուան քաղաքում մարդատար ավտոբուսում բռնկված հրդեհի պատճառով 17 մարդ է զոհվել, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունը մեկ անձի է ձերբակալել, ով կասկածվում է ավտոբուսը հրդեհելու մեջ: Դրդապատճառների մասին դեռևս չի հաղորդվում: