Քուվեյթը հետ է կանչել իր դեսպանին Իրանից, Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո: Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես»-ը:
Շաբաթ օրը, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ, որից հետո նախ Բահրեյնը, ապա նաև Սուդանը, հետևելով Սաուդյան Արաբիայի օրինակին, հայտարարեցին, որ անհապաղ խզում են հարաբերությունները Իրանի հետ: