Մատչելիության հղումներ

Մերկասառույց բոլոր ճանապարհներին


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Դեկտեմբերի 31-ի ժամը 8։30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լոռու մարզի Ստեփանավան, Վանաձոր, Վայոց ձորի մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում դիտվում են տեղումներ: Բոլոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Հաղորդելով այդ մասին, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ամենագնացների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG