Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Մեղրիում ձյուն է տեղում, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով, տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: