Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունը: