Մատչելիության հղումներ

Ռուս-թուրքական երկկողմ ապրանքաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով


«2014 թվականի համեմատ երկկողմ ապրանքաշրջանառությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև այս տարի նվազել է 38-ից 40 տոկոսով»,- այսօր հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին:

Նախարարի խոսքով, սակայն, թուրքական տնտեսությունն ի վիճակի կլինի դիմակայել այդ բացասական միտումներին: «Հաշվի առնելով մեր տնտեսության մասշտաբները, կարծում եմ, որ այս ամենը թուրքական էկոնոմիկայի վրա շատ լուրջ ազդեցություն չի ունենա»,- նշել է Թյուֆենքչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG