Մատչելիության հղումներ

Դավութօղլուն չեղյալ է հայտարարել քրդամետ կուսակցության ղեկավարի հետ հանդիպումը


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր Անկարայում հայտարարել է, որ չի պատրաստվում ապագա սահմանադրության նախագծի քննարկումների շրջանակում հանդիպել երկրի խոշորագույն քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ:

Պատճառը, ըստ Դավութօղլուի, կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշի վերջին հայտարարություններն են, որոնցում վերջինս դատապարտել էր թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 օդանավի կործանումը:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Դեմիրթաշը մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG