Մատչելիության հղումներ

Բրիտանացի ճանապարհորդը թիանավով միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը


Բրիտանացի ճանապարհորդ Ջոն Բիդենը դարձել է առաջին մարդը, ով միայնակ թիանավով հատել է Խաղաղ օվկիանոսը:

6 մետրանոց նավակով թիավարելով օրական 15 ժամ՝ Բիդենը 209 օրում հատել է 7,400 ծովային մղոն և հունիսի 1-ին դուրս գալով Սան Ֆրանցիսկոյից՝ դեկտեմբերի 27-ին հասել է Ավստրալիա:

2011 թվականին ճանապարհորդը թիանավով հաղթահարել էր Ատլանտյան օվկիանոսը՝ 53 օրում կտրելով 2,600 ծովային մղոն: Այսօր Ավստրալիայում Բիդենը հայտարարելէ, որ խաղաղօվկիանոսյան ճանապարհորդությունը շատ ավելի բարդ էր, այդ թվում՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Նա նաև ասել է, թե «շատ տարօրինակ» է իրեն զգում՝ օվկիանոսում միայնակ անցկացրած 7 ամիսներից հետո հայտնվելով «մարդկանց և աղմուկի» մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG