Մատչելիության հղումներ

Շփման գծում 18-ամյա հայ զինվոր է զոհվել


«Վերջին երկու օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հաստատված համեմատաբար հանգիստ վիճակն այսօր կրկին խախտվեց ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությամբ»:

Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ շարունակելով. «Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում՝ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG