Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում Հայաստանի և Ղարաբաղի համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բակո Սահակյանն այսօր ընդունել է նաև Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական ոլորտում Հայաստանի և Ղարաբաղի գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Ըստ հաղորդագրության, քննարկմանը ներկա են եղել նաև Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։