Մատչելիության հղումներ

Իրաքի բանակը գրոհում է Ռամադիի կենտրոնը


Իրաքի բանակի զրահատեխնիկան շարժվում է դեպի Ռամադի, հոկտեմբեր, 2015թ․
Իրաքի բանակի զրահատեխնիկան շարժվում է դեպի Ռամադի, հոկտեմբեր, 2015թ․

Իրաքի զինուժը սկսել է Ռամադի կենտրոնի վրա հարձակումը՝ փորձելով ազատագրել քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:

Հակաահաբեկչական ուժերի ներկայացուցիչ Սաբահ ալ-Նուման այսօր հայտարարել է, որ իրաքյան ուժերը մոտենում են Ռամադիի կենտրոնում գտնվող կառավարական համալիրներին: Նրա խոսքով՝ մարտերը շարունակվում են քաղաքի կենտրոնի մերձակայքում, գործողությանը աջակցում է իրաքյան օդուժը:

Իրաքի հետախուզության տվյալներով՝ Ռամադիի կենտրոնում զինյալների թիվը 250-300 է:

Բաղդադից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռամադին, որն Անբար նահանգի վարչական կենտրոնն է, «Իսլամական պետություն»-ը գրավել է այս տարվա մայիսին, քաղաքի ազատագրման գործողությունը մեկնարկել է անցյալ ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG