Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ:
ՀԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև դեսպանատան խորհրդական Ալեքսանդր Վասիլևը, Զուրաբյանը ներկայացրել է «դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի շուրջ ծավալված քաղաքական գործընթացը, ինչպես նաև տեղի ունեցած զանգվածային օրինախախտումները»:
Քննարկվել են հանրաքվեից հետո Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային քաղաքականությանը վերաբերող հարցեր: