Մատչելիության հղումներ

Գեներալ-մայոր․ Շիրխանյանը թող ապացուցի, որ անմեղ է


Գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը չի հերքում՝ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված Վահան Շիրխանյանը մի քանի անգամ հանդիպել է իր հետ՝ քննարկելու «Պահեստազորի սպաների համահայկական միությանն» առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, պահեստազորի գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը հերքում է, թե Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված Վահան Շիրխանյանը իր կողմից ստեղծված «Պահեստազորի սպաների համահայկական միության» անդամ է:

Ավետիսյանը, սակայն, չի հերքում՝ վերջին շրջանում Շիրխանյանը մի քանի անգամ հանդիպել է իր հետ՝ քննարկելու միությանն առնչվող հարցեր: Վերջին անգամ գեներալ-մայորը Շիրխանյանի հետ հանդիպել է վերջինիս կալանավորվելուց մի քանի օր առաջ:

Ավետիսյան․ - Անշո՛ւշտ, պետք է պատմեմ, որպեսզի ժողովուրդը և հանրությունը ճշմարտությունը իմանա: Ասեմ, որ պարոն Շիրխանյանը «Պահեստազորի սպաների համահայկական միության» հետ առնչվել է այնքանով՝ որքանով, որովհետև «Պահեստազորի սպաների համահայկական միությունը» բացել եմ անձամբ ես՝ 2015 թվականի մայիսի 5-ին: Իսկ պարոն Շիրխանյանը այդ կառույցի հետ, որ ցանկացել է անդամագրվել և շփումներ է ունեցել հոկտեմբերի կեսերից մինչև դեկտեմբերի կեսերը, ընդամենը մեկ ամսվա՝ մեզ հետ ցանկություն է հայտնել շփվելու: Այնպես որ պարոն Շիրխանյանը հասարակական կառույցի բացման հետ որևիցե մի առնչություն չի ունեցել: Պարոն Շիրխանյանը մեզ ներկայացրել է, որ առաջարկություններ ունի կառույցի վերաբերյալ և ուզում է իր առաջարկությունները ներկայացնել, ու պարոն Շիրխանյանը ողջունում էր այդ կառույցի գործունեությունը, դերակատարությունը: Ընդամենը այդքանով ենք մենք պարոն Շիրխանյանի հետ հանդիպել:

«Ազատություն»․ - Իսկ երբ լսեցիք այդ պաշտոնական հայտարարությունը, որ մասնակցություն է ունեցել այդ հանցավոր խմբի գործունեությանը, Ձեզ համար անակնկալ չէ՞ր:

Ավետիսյան․ - Անշո՛ւշտ, անակնկալ էր, որովհետև այդ մարդը լինելով տարիներ շարունակ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում և զբաղեցնելով բարձր պաշտոն՝ բարձր դիրքերից էր միշտ գաղափարներ արտահայտում: Ինչ վերաբերում է անակնկալության հիմքայնությանը, դա, ես կարծում եմ, Ազգային անվտանգության ծառայությունը հենց այնպես որևիցե մեկին ոչ կալանավորում է, ոչ էլ մեղադրում է: Թող պարոն Շիրխանյանը ապացուցի, որ ինքը որևիցե մի կապ չունի այդ հանցավոր խմբի հետ:

«Ազատություն»․ - Իսկ Ձեզ հետ Ազգային անվտանգության ծառայությունը կապվե՞լ է՝ հաշվի առնելով Ձեր շփումները պարոն Շիրխանյանի հետ:

Ավետիսյան․ - Մենք պարոն Շիրխանյանի հետ ընդամենը երկու-երեք անգամ ենք հանդիպել, ընդ որում՝ կես ժամով, մեկ ժամով: Քննարկել ենք միայն ու միայն մեր կառույցի դերակատարության, գործունեության, այժմեականության, հրատապության մասին խնդիրները: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ազգային անվտանգության ծառայությունը դիմե՞լ է ինձ՝ դեռևս չեն դիմել ինձ:

«Ազատություն»․ - Իսկ Դուք կալանավորված մյուս անձանց ծանոթ չե՞ք եղել:

Ավետիսյան․ - Բացարձակապես: Ոչ ճանաչում եմ, ոչ տեսել եմ, ոչ էլ կարող են նման մարդիկ միության հետ որևիցե մի առնչություն, կապ ունենալ: Այսօր պարոն Շիրխանյանը, որ մենք ընդունել ենք իրեն որպես պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար, որ պահեստազորի սպաներից շատ-շատերին ճանաչում է, և հաշվի առնելով, որ ունի պատկառելի տարիք, հաշվի ենք առել իր իմաստնությունը և նախկին դերակատարությունը՝ այդ ենք հաշվի առել ու ընդամենը, ընդառաջելով իր հեռախոսազանգին, հետը հանդիպել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG