Մատչելիության հղումներ

ԿԸՀ․ Զուրաբյանի մեղադրանքները «չեն համապատասխանում իրականությանը»


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, արխիվ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձագանքել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբայանի կողմից ԿԸՀ հասցեին ներկայացված մեղադրանքներին, հայտարարելով, որ «դրանք չեն համապատասխանում իրականությանը»:

Զուրաբյանը հայտարարել էր, թե համեմատելով հինգ ընտրատեղամասերի ամփոփիչ արձանագրությունների քաղվածքները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջնական տվյալները՝ ՀԱԿ-ը հայտնաբերել է, որ «այո»-ի քվեները «մի քանի անգամ ավելացվել են, իսկ «ոչ»-ինը՝ պակասեցվել։

«ԿԸՀ-ում են գտնվում Լևոն Զուրաբյանի կողմից նշված տեղամասերի բոլոր արձանագրությունները, որոնցում նշված տվյալները և ԿԸՀ կայքում հրապարակված տվյալները նույնությամբ համընկնում են և ԿԸՀ կողմից այդ տվյալներում որևէ փոփոխություն չի կատարվել», - ասված է ԿԸՀ մամուլի ծառայության տարածած պատասխան հաղորդագրությունում։ - «Ի դեպ նկատենք, որ Լևոն Զուրաբյանի կողմից հրապարակված քաղվածքներից որևէ մեկը չի եղել կցված իր իսկ կողմից ստորագրված և ԿԸՀ ներկայացված` հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումին», - նաև տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG