ԱՄՆ-ում ձերբակալվել է Մերիլենդ նահանգի մի բնակիչ, ով կասկածվում է ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և ֆինանսավորելու համար «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումից մոտ 9 հազար դոլար ստանալու մեջ: Այս մասին, ըստ CNN-ի, հաղորդել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Էջվուդ քաղաքի 30-ամյա բնակիչ Մոհամադ Էլշայնուին ձերբակալվել է անցած ուրբաթ օրը: Վերջինիս օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու, ինչպես նաև կեղծ տեղեկություններով ու հայտարարություններով հետաքննությանը խոչընդոտելու մեղադրանք է առաջադրվել: