Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հովանավորությամբ Փարիզում տեղի ունեցած համաժողովի պատվիրակները համընդհանուր համաձայնագիր են ընդունել կլիմայի փոփոխությունը նվազեցնելու մասին:
Մոտ 200 պետություններ հաստատել են կլիմայի փոփոխության վերաբերյալ համաձայնագիրը՝ պարտավորվելով կրճատել արտանետումները: Այդուհանդերձ, համաձայնագիրը որևէ պատասխանատվություն չի նախատեսում այն երկրների համար, որոնք չեն կրճատի արտանետումները: Այն ուժի մեջ կմտնի 2020-ին: