Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ԿԸՀ-ին ներկայացնում է հանրաքվեն անվավեր ճանաչելու դիմում


Լևոն Զուրաբյան, արխիվ
Լևոն Զուրաբյան, արխիվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) արդեն մոտ երկու ժամ է՝ քննում է դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու և նոր հանրաքվե նշանակելու վերաբերյալ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացրած դիմումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ներկայացնելով իրենց արձանագրած խախտումները, պնդեց, որ ընտրախախտումներն այնքան շատ են եղել, որ բավարար հիմք են տալիս հանրաքվեն անվավեր ճանաչելու համար:

Այս պահին ՀԱԿ անդամները ներկայացնում են իրենց արձանագրած խախտումները, պնդելով՝ ցուցակներն ուռճացված են, քվեարկության օրը տեղի է ունեցել ուրիշի փոխարեն քվեարկություն, տեղամասերում ընդհատվել է ձայների հաշվարկը, գրանցվել են քվեներ գողանալու դեպքեր, Էջմիածնում, օրինակ, այն տեղամասում, որտեղ դիտորդ է եղել, քվեարկությունն անցել է առանց խախտումների, մյուս տեղամասում՝ հակառակը, հանրաքվեից ավելի քան մեկ ամիս առաջ ոստիկանական շտաբի ստեղծումն անօրինական էր, նախարարները լծվել էին քարոզչության, «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ Գյումրիից ավտոբուսները ուղևորներին Երևան չեն տեղափոխել:

Լևոն Զուրաբյանը նշեց, որ ԿԸՀ-ն իրականում իրավասու է այս ամենի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերել, սակայն չի արել դա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG