Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի պնդմամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հանդիպումը կարող է կայանալ մինչև տարեվերջ:
«Համանախագահները այժմ փորձում են կազմակերպել երկու երկրների ղեկավարների հանդիպումը: Այն պետք է կայանա դեկտեմբեր ամսին: Հանդիպման հստակ ժամկետները, սակայն, դեռ հայտնի չեն»,- APA գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: