Մատչելիության հղումներ

Օմբուդսմենի խոսնակն արձագանքում է գրասենյակի հետ կապված միջադեպին


Լուսանկարը՝ «Հետք»-ի
Լուսանկարը՝ «Հետք»-ի

Մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Շուշան Դանիելյանն արձագանքում է այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին, երբ մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացրել՝ վարդագույն ներկ լցնելով օմբուդսմենի գրասենյակի դռան վրա։

«Այսօր մենք կենտրոնացած աշխատում ենք ընտրախախտումների բացահայտման ուղղությամբ, իսկ մի նեղ խմբակ, որը տիրապետում է լրատվական դաշտի մի հատվածին, փորձում է խանգարել մեր աշխատանքը: Նույն ձեռագիրը մենք տեսանք Ազգային ժողովում, այնուհետև կրթական ոլորտում, իսկ հիմա էլ այդ խմբակից սնվող լրատվամիջոցում», - «Ազատության»-ը փոխանցեց Դանիելյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG