Մատչելիության հղումներ

«Էրեբունի» ռազմաբազա է ժամանել ուղղաթիռների առաջին խմբաքանակը


Լուսանկարը՝ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության
Լուսանկարը՝ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայան է ժամանել ուղղաթիռների առաջին խմբաքանակը:

Ми-24П մարտական հարվածային և Ми-8МТ տրանսպորտային 7 արդիական ուղղաթիռները Հայաստան են տեղափոխվել Կրասնոդարի երկրամասում Հարավային օկրուգի ռազմական օդակայանից:

Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ մինչև տարվա վերջ այստեղ կբերվի ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակ:

Մեկ ամսից օդաչուները կսկսեն պլանային թռիչքները:

Երևանի «Էրեբունի» օդակայանում տեղակայված ռուսական ավիաբազան ձևավորվել է 1995 թվականին, 1998-ին Ռուսաստանից այստեղ են վերատեղակայվել МиГ-29 կործանիչներ: Ավիացիոն ռազմաբազան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի մաս է կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG