1988 թվականի ավերիչ երկրաշարժի 27-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Շիրակի մարզի Գյումրի քաղաք:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը ծաղիկներ է դրել Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում տեղադրված 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել: