27 տարի առաջ այս օրը տեղական ժամանակով ժամը 11:41 երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքներում և 324 գյուղերում:
Բնական արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40 տոկոսը` ներկայիս Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը: Ավերվեց Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի (նախկին Լենինական) շինությունների 80 տոկոսը:
Աղետը դարձավ, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու մահվան պատճառ, 100 հազարը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 500 ընտանիք մնաց անօթևան: