«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5/1 ընտրատեղամասում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ծեծի են ենթարկել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին՝ խախտումները բացահայտելու համար, նրա ձեռքից վերցրել են հեռախոսը և մեկուսացրել:
«Ոստիկանության ներկայացուցիչներ, պահանջում եմ 5/1 տեղամասում ազատել «Ժառանգության» վարչության անդամին և մեղավորներին պատժի ենթարկել», - ասաց Մարտիրոսյանը: