Մատչելիության հղումներ

Քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքով


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

«Նախնական քննության տվյալներով՝ Հայաստանի պաշտպանության նախարարության Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պայմանագրային զինծառայող, շարքային Լ.Սաֆարյանըդեկտեմբերի 5-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, իր վարած «BMW 520» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 50-րդ հասցեի դիմաց առկա ավտոճանապարհի հատվածում վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված անձին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառվել է մահ», - ասված է հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վրաերթի ենթարկված անձի ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG