Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել, որի հետևանքով երեք մարդ է վիրավորվել, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Yստ բրիտանական լրատվամիջոցների՝ հարձակվողը բղավել է «հանուն Սիրիայի»: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին:
Ներկայումս միջադեպը դիտարկվում է որպես «ահաբեկչական ակտ»:
Դեկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: