Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազությունը ստուգում է ԶԼՄ-ների տասից ավելի հրապարակումներ խախտումների մասին


Ժամը 13-ի դրությամբ քրեական նոր գործ չկա հարուցված, տեղեկացրեց Գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը։

Քարոզչության ընթացքում Գլխավոր դատախազությունում ստացվել է մեկ գրավոր հաղորդում՝ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից, որի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ՝ հանրաքվեի հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը նյութապես շահագրգռելով առևույթ խոչընդոտելու դեպքով։ Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի երկրորդ տեղամասային հանձնաժողովի անդամը կալանավորված է:

Հանձնաժողովի նախագահի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ մեկ դիմումի հիման վրա էլ նախապատրաստվում են նյութեր։ Դիմողը Շենգավիթի 11/31 տեղամասային հանձնաժողովի նախագահ «Ժառանգության» ներկայացուցիչ Վանիկ Ալեքսանյանն է։

Մինչև ժամը 13-ը Գլխավոր դատախազությունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվել, բայց լրատվամիջոցների տասից ավելի հրապարակումներ ստուգվում են։ Հանցագործության առկայությունը հիմնավորվելու դեպքում դրանց ընթացք կտրվի:

Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG