Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով Հայաստան է ժամանել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական և հետևողական:

Նախագահի համոզմամբ` Ազգային ժողովի հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է նաև դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:

«Ալան Միլը գոհունակությամբ է խոսել նախագահի կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական և կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաև այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարևորվել և հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից», - ասված է հաղորդագրությունում:

«Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար», - ասել է Ալան Միլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG