Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան միացել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան


Դեկտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան միացել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառումներին։ Այս լուրը տարածել է երկրի պաշտոնական KCNA լրատվական գործակալությունը։ Reuters գործակալությունը հրապարակել է անցկացված միջոցառման տեսաձայանգրությունը, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաները պարում ու երգում են Կիմ Չաեկի անվան համալսարանի դահլիճում. Տեսանյութում նաև ցուցադրվում էր, թե ինչպես են քննարկվում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի պայմանները բարելավող ծրագրերի մասին։

Հյուսիսային Կորեայի իշխանությունների դեմ պայքարող ակտիվիստների պնդմամբ, սակայն, օրը նշելը միայն միջազգային օգնություն ստանալու համար է արվել. իրականում իշխանություններն այնքան էլ հանդուրժող չեն հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ։

Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքներով զբաղվող «Քաղաքացիների միավորում» կազմակերպության 2013 թվականին հրապարակած տվյալների համաձայն, երկրից փախած մարդկանց 40 տոկոսն ասել է, որ հաշմանդամություն ունեցող նորածիններին սպանում են, 43 տոկոսն էլ ասել է, որ եթե մարդիկ հասնում են հասուն տարիքի, նրանց իզոլացնում են հասարակությունից։

Հարցվածները ասում են նաև, որ ֆիզիկական խնդիրներ ունեցողների վրա հաճախ բժշկական փորձարկումներ են անում, ինչպես նաև փորձարկում են կենսաբանական կամ քիմիական զենքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG