Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ընդարձակում է Շայրաթի օդանավակայանը Սիրիայում


Ռուսաստանը Սիրիայի արևմուտքում գտնող Հոմսի գավառում ընդարձակում է Շայրաթի օդանավակայանը, որը տեխնիկական աշխատանքների ավարտից հետո օգտագործելու են ռուսական մարտական ինքնաթիռները։

Այն կդառնա Սիրիայում ռուսների տրամադրության տակ գտնվող երկրորդ օդային ռազմակայանը։ Ըստ փորձագետների, ռուսները հզորացնում են օդանավակայանի պաշտպանական համալիրը և վերանորոգում են թռիչքուղիները։

Սա վկայում է այն մասին, որ Մոսկվան մտադիր է առաջիկայում էլ ավելի ակտիվացնել Սիրիայի կենտրոնական շրջաններում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ռմբահարումները։

Ռուսները Սիրիայում օդային արշավը սկսել են այս տարվա սեպտեմբերի 30-ից` օգտագործելով Լաթաքիայի ռազմակայանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG