Մատչելիության հղումներ

Սեֆիլյան. «Հայկ Կյուրեղյանն արդեն 15 օր է հացադուլի մեջ է»


Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ, 1-ը նոյեմբերի, 2015թ
Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիում հանրահավաքի ժամանակ, 1-ը նոյեմբերի, 2015թ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանի և համախոհների ազատության համար պայքարի դուրս եկած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։

«Ես երեկ Զարուհի Փոստանջյանին խնդրել եմ այցելել Հայկ Կյուրեղյանին։ Այս երկու օրերի ընթացքում տարբեր աղբյուրներից տեղեկացել եմ, որ նա հացադուլի մեջ է։ Մտահոգիչ էր, ես չէի հավատում այդ տեղեկությանը, խնդրեցի Զարուհուն, Զարուհին այցելեց և հաստատվեց այդ տեղեկությունը», - ասաց Սեֆիլյանը։

Նա խնդրեց Կյուրեղյանին դադարեցնել հացադուլը։ - «Ես բոլորիս անունից, ինչու չէ, նաև ժողովրդի անունից, խնդրում եմ Հայկին Կյուրեղյան հրաժարվել այդ մտադրությունից և րոպե առաջ դուրս գա, առանց այդ էլ նա հյուծված վիճակում է եղել։ Ուղղակի խնդրում ենք՝ Հա՛յկ, դու մեզ պետք ես առողջ վիճակում։ Խնդրում ենք, դադարեցնել հացադուլը», - ասաց Սեֆիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG