Ռուսաստանը սկսել է S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր մատակարարել Իրանին:
«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այս մասին երեկ հայտարարել է զենքերի վաճառքի գծով Ռուսաստանի նախագահի խորհրդական Վլադիմի Կոժինը:
2010 թվականին Ռուսաստանը սառեցրել էր Իրանին S-300 համակարգեր մատակարարելու գործարքը, այդ որոշումը պատճառաբանելով ՄԱԿ-ի պատժամիջոցներով, սակայն այս տարի գործարքի սառեցումը չեղյալ հայտարարվեց, երբ Իրանը աշխարհի 6 գերտերությունների հետ համաձայնության եկավ իր միջուկային ծրագիրը կրճատելու շուրջ:
Անցած ամիս Ռուսաստանը և Իրանը վերջնականացրեցին գործարքը:
Իրանին հեռահար հրթիռային համակարգերի մատակարարումը հարուցել է Իսրայելի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների և Միացյալ Նահանգների դժգոհությունը: