Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը հրապարակել է ընտրողների վերջնական ցուցակները


Ոստիկանությունն այսօր հրապարակել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ցուցակները։

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև Ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում։

«Եթե բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի քաղաքացին ունի հաշվառում և ընդգրկված չէ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներում, կարող է մինչև քվեարկության ավարտը դիմում ներկայացնել հաշվառման վայրի տարածքային անձնագրային ծառայություն՝ ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանք ստանալու համար», - ասված է Ոստիկանության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG