Մատչելիության հղումներ

Ճշմարիտյան. Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել


Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, արխիվ
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, արխիվ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում, արդեն բոլոր ուղղություններով: Այդ մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նախարարը որոշ մանրամասներ է ներկայացրել նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման առնչությամբ: Նա նշել է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը համաձայնության է եկել ֆինանսական խմբերի հետ ծրագրի մեկնարկի, ֆինանսական և ներդրումների շուրջ. իրականացվելու է 325 միլիոն դոլարի ներդրում: Նախարարի խոսքով՝ դրան գումարներ են ավելացնելու նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկը: Ներդրումները մոտավորապես կազմելու են 460-480 միլիոն դոլար: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, արդյունքում, արդյունաբերական իմաստով, արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրության կազմակերպումը Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG