Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը հասավ Մարգվելաշվիլիին


Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Օդեսայում, հոկտեմբեր, 2015թ․
Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Օդեսայում, հոկտեմբեր, 2015թ․

Վրաստանի արդարադատության նախարարությունը նախագահի աշխատակազմ է ուղարկել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու գրավոր առաջարկ:

Նախկին նախագահին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու հարցը ներկայիս իշխանությունները սկսեցին քննարկել նրա՝ Օդեսայի նահանգապետ նշանակվելուց հետո, իսկ համապատասխան ընթացակարգը սկսեցին, երբ հաստատվեց, որ Սաակաշվիլին նաև Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG