Երեկ Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի հետ։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացնում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ուրախ էինք Բելգրադում ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի շրջանակում հանդիպել Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Մենք կաշխատենք միասին», - գրել է Ուորլիքը: