ՄԱԿ-ի միջուկային դիտորդական առաքելությունը վստահ է, որ Իրանը միջուկային զենք մշակելու նպատակով գործողություններ է իրականացրել մինչև 2003 թվականը, սակայն դրանք ծրագրավորումից հիմնարար փորձարկումների չեն հասել:
Երեկ հրապարակած զեկույցում էլ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է, թե չի հայտնաբերվել արժանահավատ վկայություն այն մասին, որ միջուկային նյութը Իրանում կիրառվել է հնարավոր ռազմական նպատակներով:
Իսրայելը, այդուհանդերձ, հորդորել է գործակալությանը է՛լ ավելի խորը ուսումնասիրություն կատարել Իրանում: