Մատչելիության հղումներ

Հետաձգվել է Հայրապետյանի գործով դատական նիստը, հայազգի գործարարը հիվանդանոցում է


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

Մոսկովյան դատարանն այսօր հետաձգել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործով դատավարությունը, նրա՝ դատարան չներկայանալու պատճառով։

Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայրապետյանի փաստաբանին, հայտնում է, որ հայազգի գործարարը չի ներկայացել դատարան հիվանդանոցում գտնվելու պատճառով։ Փաստաբանն ասել է, որ Հայրապետյանը 31-րդ քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել նոյեմբերի 30-ին մի շարք ծանր հիվանդությունների պատճառով և այնտեղ կմնա առնվազն տասը օր։

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևից խարդախությամբ 700 հազար դոլար հափշտակելու մեջ:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG