Մատչելիության հղումներ

Իրաքի վարչապետը երկրում ԱՄՆ նոր ուժերի տեղակայման կարիք չի տեսնում


Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արխիվ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադի, արխիվ

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, թե կարիք չկա, որպեսզի Միացյալ Նահանգները ավելի մեծաքանակ զորք ուղարկի «Իսլամական պետության» դեմ կռվելու, և որ դա անելու համար պաշտոնական Վաշինգտոնը պետք է հարցնի Բաղդադի թույլտվությունը:

Ալ-Աբադիի այս հայտարարությունը հետևել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հայտարարությանն այն մասին, որ Միացյալ Նահանգներն «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով հատուկ գործողությունների համար նախատեսված նոր ուժեր կտեղակայի հավանաբար Իրաքի ինքնավար քրդական շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG