Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավոր Սամվել Նիկոյանը «անհեթեթ քայլ» է համարում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ «Նոր Հայաստան»-ի երթի ժամանակ ՀՀԿ շենքի առջև ծաղիկներ դնելու փորձը:
«Կարծում եմ, որ մեր գործընկերները իրենց հանդեպ մեր ցուցաբերած հանդուրժողական վերաբերմունքից չպետք է շատ ոգևորվեն և իրենց գործողությունները անհասկանալի, անտրամաբանական դաշտ տեղափոխեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սամվել Նիկոյանը:
«Նոր Հայաստան» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի մասնակիցները փորձել են մոտենալ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակին, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի մոտ, սակայն ոստիկանները պատ են կազմել և դա թույլ չեն տվել: