Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում կլիմայի հարցերով համաժողովի շրջանակում չի հանդիպելու Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, նման շփումներ նախատեսված չեն Պուտինի հետագա ժամանակացույցում ևս: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Էրդողանը երկու անգամ փորձել էր զանգահարել Պուտինին, ապա պաշտոնական հարցում էր հղել այսօր փարիզյան համաժողովի շրջանակում նրա հետ հանդիպելու համար:
Կրեմլում նաև չեն մեկնաբանում թուրք-սիրիական սահմանին թուրքաական օդուժի կործանած ռուսական Су-24 ինքնաթիռի զոհված օդաչուի մարմինը Թուրքիայի կողմից Ռուսաստանին փոխանցելու փաստը:
Փոխգնդապետ Օլեգ Պեշկովի դին այսօր օդանավով ուղարկվել է Անկարայից Մոսկվա: