Ռուսաստանի զինված ուժերի Հարավային զինվորական օկրուգի «Էրեբունի» օդային ռազմաբազայում չորրորդ սերնդի МиГ-29 արդիական կործանիչների օդաչուները բարձրացնում են իրենց դասային որակավորումը:
Ինչպես հայտնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը, ընթացիկ տարում բոլոր երիտասարդ օդաչուները պլանային վերաուսուցում են անցել МиГ-29СМТ օդանավերով, կատարել հարթավայրային տեղանքում թռիչքի անհրաժեշտ նորմերը, մշակել ցամաքային և օդային թիրախների նկատմամբ սպառազինության կիրառումը և պարաշյուտով երկուական թռիչք կատարել:
Ներկայումս բոլոր օդաչուները պատրաստ են իրականացնել գործնական վարժություններ պարզ և բարդ եղանակային պայմաններում, իսկ մինչև այս տարվա վերջ բոլոր երիտասարդ օդաչուները կհանձնեն որակավորման երրորդ կարգի օդաչուի կատեգորիա ստանալու նորմատիվները, ասված է հաղորդագրությունում: