Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է միավորելու իր ուժերը իրավապահպան մարմինների հետ


Հայաստան -- «Նոր Հայաստանի» հանրահավաքը Գյումրիում, 1-ը նոյեմբերի, 2015թ․
Հայաստան -- «Նոր Հայաստանի» հանրահավաքը Գյումրիում, 1-ը նոյեմբերի, 2015թ․

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպել իրավապահպան մարմինների հետ՝ քննարկելու դեկտեմբերի 1-ից իրենց ծրագրած շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը:

«Հայաստանյան քաղաքացիական հանրության արձագանքը էական դեր կատարեց նոյեմբերի 25-ին զինված խումբ բացահայտելու վերաբերյալ տեղեկատվությունը ընդդիմության հետ կապելու սադրիչ փորձը ձախողելու գործում: Դրանով իսկ հանրությունը հաստատեց իր համոզմունքը, որ ընդդիմությունը քրեական վարչախմբի դեմ պայքարում է բացառապես խաղաղ միջոցներով», - ասված է հաղորդագրությունում, - «Ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը համոզված է, որ երկրում անկայունություն հրահրողները իշխանության, այլ ոչ թե ընդդիմության շարքերում են, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատրաստ է միավորելու իր ուժերը իրավապահպան մարմինների հետ՝ երկրում ազգային անվտանգության և հասարակական կարգի ապահովման համար հանրային վերահսկողության հաստատման նպատակով»:

«Նշված նպատակն իրագործելու, ինչպես նաև երկրի անվտանգության համակարգի նկատմամբ հանրության վստահությունը վերականգնելու համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն իրավապահպան մարմիններին առաջարկում է հանդիպել մինչ դեկտեմբերի 1-ը և քննարկել դեկտեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկող շուրջօրյա հրապարակային միջոցառումների անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու գործնական հարցերը», - նաև ասված է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG