Ռուսաստանը որոշել է 2016 թվականի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Այս մասին, НТВ-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը գործում էր 2011 թվականից։ Երկու երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումից հետո։ Թուրքիան վստահեցնում է, որ ռուսական ինքնաթիռը հատել է իր օդային տարածքը, Ռուսաստանը հերքում է այս պնդումը։