Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ու Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը Թբիլիսիում քննարկել են վիզային ռեժիմի վերաբերյալ հարցեր: Վրաստանի իշխանությունները հուսով են, որ Վրաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզայի ռեժիմը կսկսի գործել 2016 թվականի սկզբից:
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Վրաստանի տարածքային ամբողջականությանն առնչվող հարցեր, ընդգծվել է Եվրամիության կողմից մշտադիտարկման անհրաժեշտությունը: