Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է Գևորգ Կոստանյանին


Սերժ Սարգսյան և Գևորգ Կոստանյան, արխիվ
Սերժ Սարգսյան և Գևորգ Կոստանյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ Սահմանադրության փոփոխությունների դեկտեմբերի 6-ի հանրաքվեի հետ կապված դատախազության իրավասությանն առնչվող հարցերի շուրջ զեկույցի համար:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, գլխավոր դատախազը նախագահին զեկուցել է, որ դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ` քարոզչության, բուն հանրաքվեի և դրան հաջորդող գործընթացների շրջանակներում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը և իրենց դիրքորոշումը արտահայտելուն որևէ ապօրինի միջամտության վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանքելու նպատակով:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հանրաքվեի բնականոն ընթացքը ապահովելու համար, դատախազությունն իր լիազորությունների շրջանակում պետք է օպերատիվ արձագանքի անձանց ընտրական իրավունքի իրացմանը ցանկացած ապօրինի միջամտությանը և պատշաճ հսկողություն սահմանի ընտրական իրավունքի իրացման ողջ գործընթացի օրինականության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG