Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին։
Արտգործնախարարության փոխանցմամբ, Նալբանդյանն անդրադարձել է երկու երկրների միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող հարաբերություններին՝ ընդգծելով համագործակցության առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունների միջև ձևավորվող գործակցությունը։
Գաշիչը հավաստիացրել է, որ Սերբիան Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ պետություն և հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և ընդլայնմամբ:
Նալբանդյանը Գաշիչին ներկայացրել է ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: