Մյանմարի հյուսիսում նեֆրիտի հանքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 100-ի: BBC-ի փոխանցմամբ՝ շուրջ 100 մարդ համարվում է անհետ կորած:
Հանքավայրի փլուզման հետևանքով ավերվել են մոտակա կացարանները: Փրկարարական աշխատանքներում ներգրավված են ոստիկանության, զինված ուժերի, Կարմիր խաչի ներկայացուցիչները: